Մեկ ամիս գիշերային ժամերին Մյասնիկյան պողոտան փակ կլինի
![]() Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ.-Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ.-Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: |

««Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք». ՀԿԿ (տեսանյութ)
136Երեկ, 16:48
«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ
90Երեկ, 14:18
«Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
120Երեկ, 14:00
«Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև»․ Երևանի ավտոբուս
93Երեկ, 11:54
Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով
103Երեկ, 11:30
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
100Երեկ, 11:24
