«Գոյ» թատրոնի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության հետ եկել են ընդհանուր հայտարարի․ Սարգիս Արզումանյան
![]() Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի աշխատակիցներին ուղարկված աշխատանքից ազատվելու մասին նամակները բնական իրավական ընթացակարգի մաս են կազմում, ոչ մի զավեշտալի բան տեղի չի ունեցել։ «Փաստինֆո»-ին ասել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի ղեկավար Սարգիս Արզումանյանը՝ նշելով, որ «Գոյ » թատրոնի աշխատակիցները չեն համաձայնել դառնալ Սունդուկյան թատրոնի աշխատակից։ Սարգիս Արզումանյանի փոխանցմամբ՝ ներկայումս ընթացքի մեջ են «Գոյ» թատրոնի կողմից նախաձեռնված մեկ դատական գործ, որով վիճարկում են ՀՀ կառավարության 701 որոշումն ու պետռեգիստրով գրանցելու որոշումը։ Մնացած բոլոր հայցերից Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը հրաժարվել է։ Սարգիս Արզումանյանը տեղեկացրել է, որ բանակցությունները ԿԳՄՍ նախարարության հետ կարծես տվել են արդյունք։ Այն է՝ կորցնելով ՊՈԱԿ-ի կարգավիճակը, այնուամենայնիվ, «Գոյ» թատրոնը չի լուծարվի, այլ կդառնա անկախ թատրոն: Սարգիս Արզումանյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարի հետ համաձայության են եկել, որ կլինի նաև պետական աջակցություն։ Սակայն այս ամենն ընդամենը բանավոր պայմանավորվածությունների տիրույթում է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
