Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ

217
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 22:06
Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ

Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները։
Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ ուլունքներ, խեցեղեն, քարե և ոսկրե առարկաներ։ Ուշագրավ է առվակոսերից մեկի մեջ հայտնաբերված ծխամորճի բեկորը՝ զարդագոտիով։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Լոռի բերդի տարածքում իրականացված պեղումներով ի հայտ են եկել տարատեսակ ծխամորճեր, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է։