«Ոսկե ծիրան» փառատոնը կմեկնարկի Ատոմ Էգոյանի ֆիլմով
![]() Հուլիսի 7-ին Հայաստանում կմեկնարկի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմով, որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում: Կանադահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ «Ոսկե ծիրանի» այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Հուլիսի 7-14-ը Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կցուցադրվեն Կաննի, Բեռլինի և այլն կինոփառատոններում ներկայացված հեղինակավոր ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» այս տարի կանդրադառնա նաև Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
