«ԱՄՆ-ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը՝ կյանքի կոչել «Զանգեզուրի միջին միջանցք» նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Գրեթե միաժամանակ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպեցին ու հրապարակային ուղերձներ հղեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շահերի սպասարկող քաղաքական ուժերը։ Նախ հունիսի 11-ին Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ակտիվ քննարկում եղավ ԱՄՆ և Հայաստանի իշխանությունների միջև փակ դռների հետևում։ Հետո, հունիսի 16-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցան ու այդ հանդիպման լուրը լայնորեն տարածեցին ամերիկյան երազանքով ու ԱՄՆ -ից սնվող ԱԺԲ կուսակցության առաջնորդները' շեշտելով համագործակցությունը խորացնելու մտադրությունը։ Դրանից ուղիղ մեկ օր անց' հունիսի 17-ին, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ով պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ, քննարկեց տարածաշրջանային կոնկրետ հարցեր։ Իշխանության խոհանոցից տեղեկատվական արտահոսքից իմանում ենք, որ ԱՄՆ -ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը' օր առաջ կյանքի կոչել դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ խոստացված "Զանգեզուրի միջին միջանցք" նախագիծը, որով Ադրբեջանը ուղիղ ցամաքային անվերահսկելի կապ կունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ, ապա' դեպի Եվրոպա և հատկապես Անգլիա' Արցախից տեղափոխելով անսահման քանակության ոսկու, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր։ Մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս Հայաստանի հարավը դարձնել արևմտյան բեռնափոխադրումների անվերահսկելի հարթակ' ձգտելով իրենց հսկողության տակ պահել այն։ Այս համատեքստում պատահական չէին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի իրար հաջորդող այցերը Հայաստան։ ԱՄՆ -ն սկսել է ավելի կոշտ միջոցներով ճնշել ՀՀ կառավարությանը' արագացնելու տված խոստման կատարումը' սպառնալով, որ եթե Նիկոլը դրժի տված խոստումը, ԱՄՆ -ն աջակցություն կհայտնի Բագրատ Սրբազանին։ ԱԺԲ-ի հունիսի 16-ի հանդիպումը Սրբազանի հետ և լայնորեն լուսաբանումը հենց այդ նպատակն ունի։ Կարևոր է, որ ազգային ընդդիմությունը զգոն լինի և չդառնա գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
