Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Լավ ընկերոջ հետ». Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյի հետ լուսանկար է հրապարակել

139
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 01:24
«Լավ ընկերոջ հետ». Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյի հետ լուսանկար է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել երգիչ Սուպեր Սաքոյի հետ՝ գրառմամբ․ «Գիշերային զբոսանք՝ լավ ու տաղանդավոր ընկերոջ հետ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռեփեր Սուպեր Սաքոն զայրացած տեսանյութ էր հրապարակել, որում դժգոհում էր Սրբազան պայքարից և հեգնում, թե ինքն էլ է որոշել պայքար կազմակերպել, Արեշից կսկսի քայլել, կգա «Ցիրկի մոտից կվեկալի բոլոր պուտանկեքին ու կգա Բաղրամյան փողոց»:

Օգտատերերից մեկը, համադրելով Ալեն Սիմոնյանի լուսանկարն ու Սուպեր Սաքոյի հեգնանքը, գրում է. «Ծերեթելուց սկսվեց երթը»: