«Ես դեմ չէի լինի Սահմանադրության փոփոխությունների «պահանջին» գնալուն». ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության գործընթացից խուսափողական քաղաքականությունն արդեն ակնհայտ է: Պահանջները, որոնք վերաբերում են Հայաստանի իրավական ակտերին, անտեղի են առնվազն այն մասով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Անտեղին և անհիմն են նաև պաշտպանական սպառազինության ձեռբերման մեղադրանքները, որոնք հիմնված են փաստի աղավաղման վրա, թե դա հարձակվողական է, այն դեպքում, երբ փաստացի պատասխանն է ռազմական դիսբալանսի, որը ստեղծում է Ադրբեջանն ակնհայտ հարձակողական՝ Ակինչի, Բայրակթար, թուրքական 5-րդ սերնդի կործանիչի ձեռքբերման մասին համաձայնության, ընդհուպ մինչև՝ բաղադրիչների համատեղ արտադրության, պակիստանական JF-17C Block-III կործանիչների, 1.6 միլիարդ դոլար արժեքով ձեռք բերման փաստերի։ Աղբյուրը` Վիլեն Գաբրիելյան |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36