Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»

133
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ., 09:06
Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:
Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով վերջինիս հոգեհանգստի օրը եկեղեցին շրջափակած ու հսկողության տակ է առած եղել։ Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ սպանությունից անցել է 1 շաբաթից ավելի և այն բացահայտված չէ։ Armlur.am-ը գրել էր, որ ըստ նախնական վարկածի՝ Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գողացված է եղել։

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները. բայց սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: