Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Արցախի շրջափակման առաջին զnhերի մաuին ֆիլմ է նկարաhանվում

132
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ., 00:24
Արցախի շրջափակման առաջին զnhերի մաuին ֆիլմ է նկարաhանվում

Վերա Նարիմանյանը մինչև բռնի տեղահանությունն ապրում էր Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ գյուղում։ 2023 թվականի հուլիսի 7-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 206-րդ օրը նրա ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Վերայի երեխաները՝ 6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն, յոթ ամիս շարունակվող շրջափակման առաջին զոհերն էին։

«Տանը ո՛չ ձեթ կար, ո՛չ քաղցրավենիք, ո՛չ էլ ուտելիք։ Գյուղի խանութում ամեն ինչ վերջացել էր։ Երեխաներին քնացրել եմ ու գնացել Մարտակերտ այն հույսով, որ ինչ որ բան կգտնեմ։ Հերթեր էին։ Այդ ընթացքում Գիտան ու Լեոն արթնացել են ու որոշել ինձ փնտրել, ճանապարհին հոգնել են ու մտել կայանված մի մեքենա, քնել։ Հետո երևի փորձել, բայց չեն կարողացել ներսից բացել մեքենայի դռները, այնքան շոգ է եղել, որ շնչահեղձ են եղել»,- «Մեդիահաբ»-ին պատմել է մայրը։

Երեխաների դիերը հայտնաբերվել են մի ամբողջ օր որոնելուց հետո։ Այս դեպքը մեծ տարածում էր գտել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցներում։ Սակայն, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի նախաձեռնությամբ էկրանավորվելու է։
«Վերա» ֆիլմի նախնական նկարահանումները մեկնարկել են, նախատեսվում է այն ավարտել սեպտեմբերին։ Ֆիլմում՝ դերասաններ որպես այդպիսին չեն ընդգրկվել, այլ մարդիկ են, որոնք վերապրել են շրջափակման դժվարությունները։ Դերերը կկատարեն տեղահանված արցախցիները։ Ֆիլմում հնչելու է նաև Մարտակերտի բարբառը։