Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

143
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 22:54
Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:
2021 թվականին Իշխան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: