Ֆրանսիայի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան, քանի դեռ ժամանակ կա. #Le Point
Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք և քաղաքական գործիչներ դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, տեղեկացնում է Le Point-ը։ Մակրոնին ուղղված կոչն ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան և այլոք։ Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։ Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատևման խնդրին։ «Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության և հումանիտար, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։ Շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։ Նշվում է, սակայն, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիևի վարչակազմի հանցավոր նախագծերին դիմակայելու համար։ «Վայելելով ռազմական առավելությունը, որը ձեռք է բերվել հատկապես իր գազի և նավթի եկամուտների և թուրքական պետության աջակցության շնորհիվ, Ադրբեջանն ավելի քան երբևէ գայթակղված է ռազմական էսկալացիայի տարբերակով։ Դա սարսափելի ձախողում կլինի մարդկության, հետևաբար՝ նաև Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք աշխատում են՝ հարգելու միջազգային իրավունքը և ուժի նկատմամբ արդարության հաղթանակը»,- նշված է նամակում: Մակրոնին գործիչները խնդրում են կանխել վտանգը, քանի դեռ ժամանակ կա։ «Ահա թե ինչու մենք այս տողերում խնդրում ենք ֆրանսիական ռազմական ուժ ուղարկել այս քույր ազգին: Խաղաղության կոնտինգենտը, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի՝ զսպելու նրանց, ովքեր կմտածեն Հայաստանի վրա հարձակվելու մասին: Մեր բանակն արդեն մի շարք երկրներում խաղաղապահ առաքելություն է կատարել՝ նպաստելով մարդասիրական գործողություններին»,- նշված է նամակում։ |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
623:48«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
2923:30«Եթե ԱԺ-ն չլուծարվի, քաղաքական միջավայր կստեղծվի ՀՀ-ի կործանման համար». Էդգար Ղազարյան
3423:12Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը՝ Կիրանցի շրջակայքի վանքից (տեսանյութ)
3622:48«Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելել են անջատել ուրախ երաժշտությունը». Զարուհի Մուրադյան
4622:30«Երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է». Նաիրի Հոխիկյան
4922:00