Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Նպատակ ունենք հասնելու մեղավորների բացահայտմանն ու պատժմանը»․ փաստաբան

116
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 14:24
«Նպատակ ունենք հասնելու մեղավորների բացահայտմանն ու պատժմանը»․ փաստաբան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:

Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»:

Աղբյուրը`   Մանուշ Եսայան