Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ազատ արձակելու դիմաց առաջարկել են ասել, որ փող է բաժանվել»․ փաստաբան

140
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 13:54
«Ազատ արձակելու դիմաց առաջարկել են ասել, որ փող է բաժանվել»․ փաստաբան

ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսի ժամանակ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ կուսակցության անդամներին կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կուսակցական լինելու հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։ «Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ իրավապահները փորձել են ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքն այն էր, որ որևէ մեկը հայտարարի, թե իսկապես գումար է բաժանվել։ Առաջարկել են ցուցմունքներ տալ, ասել՝ փող ենք տվել, և անմիջապես ազատ կարձակվեն։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնել նման ցուցմունք տալ»,- ասաց փաստաբանը։

«Ազատ արձակելու դիմաց առաջարկել են ասել, որ փող է բաժանվել»․ փաստաբան