Ինչո՞ւ Երևանում սովորողները չեն վերադառնում մարզեր
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարզերում կյանքն ավելի ազատ լինի ու հետաքրքրիր»,- երեկ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ուսուցչուհու այն դիտարկմանը, թե գյուղերից գնում են Երևան՝ սովորելու և հետ չեն գալիս։ «Իմ կարծիքով, շատ երիտասարդներ չեն վերադառնում մարզեր ապրելու, այդ թվում էն պատճառով, որ համայնքն ինչքան փոքր է, ճնշումն ավելի մեծ է անհատի վրա: Ես էն օրը ԱԺ-ում ելույթ ունենալիս էդ թեմային պատահական չանդրադարձա. ասացի՝ մարդը պիտի որոշի, թե ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական ու մարզային համայնքներում կարող է մեկը մի շոր հագնի, ասեն՝ բա էս ի՞նչ շոր ես հագել, բա մազդ խի՞ ես սենց կտրել, բա մատանիդ խի՞ ա սենց, կոշիկդ խի՞ ա սենց»,- ասել է Փաշինյանը՝ նշելով երիտասարդների՝ համայնքներ չվերադառնալու ևս մի քանի պատճառ։ «Մենք էսօր ունենք համայնքներ, որ սրճարան չունեն: Ասենք՝ երկու ընկերուհի տեղ չունեն գնան, նստեն․․․Պետք է երիտասարդական կյանք լինի, որ երիտասարդը գա: Երևանում երիտասարդական կյանք կա, երիտասարդը կարողանում է իր հասակակիցների հետ դուրս գալ, իսկ ստեղ ժամը 7-ից հետո պտի գնա տուն․․․ Եկեք մեզ խոստովանենք, բա խի՞ գան հետ, որ բռնեն ճզմեն, ճզմեն, հետո ասեն՝ գնա նստի, տանը, ոչ մի բան մի արա՞: Սրանք հարցեր են, որ պետք է նայենք»,- ասաց Փաշինյանը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36