Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Եթե շարժման կողմնակից են, պետք է այս թեման այլևս չքննարկեն». Վահե Սարգսյան

106
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 10:48
«Եթե շարժման կողմնակից են, պետք է այս թեման այլևս չքննարկեն». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանդատների խնդիրը
Բազմիցս ասվել է դրա իրավաքաղաքական հետևանքների մասին, և այստեղ դա չենք քննարկելու:
Արդեն տեղյակ եք, որ Սրբազանը երեկ թե՛ Եռաբլուրում, թե՛ առավել դետալային կերպով հանրահավաքի ժամանակ, շատ կոնկրետ ու վերջնական ասել է ու փակել հարցը:
Կարծում եմ՝ առանձնապես կարիք էլ չկար բացելու փակագծերն առ այն, որ տվյալ խնդիրը արդեն ոչ միայն զուտ ֆրակցիաների ներքին հարցն է, այլ սինխրոնիզացված է Սրբազանի քայլերի ու ընդհանուր պայքարի տրամաբանության հետ, ինչը, ի պատիվ նաև ֆրակցիաների, թե՛ ողջունելի է, թե չափազանց կարևոր:
Բայց Սրբազանի՝ տվյալ խնդրին ևս մի անգամ ու վերջնական անդրադարձը շատ կարևոր էր նաև մի առումով. նրանք, ովքեր Սրբազանի գլխավորած Շարժման կողմնակիցն են իրենց համարում, ապա նվազագույնը պետք է լինի այն, որ իրենց կողմից այս թեման կամ համարվի փակված, կամ քննարկվի այլևս կուլիսներում միայն, այլ ոչ հանրային հարթակներում:
Ու եթե այսքանից հետո նրանք չեն հարգի Սրբազանի խոսքն ու հորդորը և նորից կշարունակեն հանրայնորեն քննարկել այս թեման, ինչը միանգամայն իրենց իրավունքն է, ապա իրենք կա՛մ ֆեյսբուքում ինչ-որ «սրամիտ» բանով աչքի ընկնելու մոլուցք ունեն (հետևաբար՝ անլուրջ մարդիկ են), կա՛մ կոնկրետ միտում՝ այդ հարցը արհեստականորեն շահարկելու:
Երկու դեպքում էլ իրենք իրենց են վնասում»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան