Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը: «Հայաստանի հռչակած հանձնառությանը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե բռնության և արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Լեմկինի ինստիտուտը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների: «Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին և համայնքներին հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»,–ընդգծված է հայտարարության մեջ: |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36