Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Խոսենք կոնկրետ օրինակով». Արման Թաթոյան

160
Կիրակի, 16 հունիսի, 2024 թ., 21:18
«Խոսենք կոնկրետ օրինակով». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսենք կոնկրետ օրինակով.
Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է՝ բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:
Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:
Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է:
Ով նման բան կասի՝ կամ կազմում է իշխանության մաս, կամ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:
Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է:
Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը՝
«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024):
«(...) ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։
(...) ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 12.06.2024):
Անպատժելիությունն էլ ո՞նց է լինում:
Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է՝ հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին»: