Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետք է վերստին ցույց տանք, որ ուժը մենք ենք». Բագրատ Սրբազան

185
Կիրակի, 16 հունիսի, 2024 թ., 20:24
«Պետք է վերստին ցույց տանք, որ ուժը մենք ենք». Բագրատ Սրբազան

«Վաղը կարևոր հանդիպում ունենք Բաղրամյան փողոցում՝ 18:30-ին: Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված Կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով: Եվս մեկ անգամ պետք է վկայենք ու փաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք գտնվում են օտարացած ու մերժված վիճակում:

Միասին մի բռունցք պիտի դառնանք՝ հակառակ չարախնդացողների: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին, մենք պետք է վերստին ցույց տանք, որ ուժը մենք ենք, ոչ մի բանից չենք վախենում և հասնելու ենք մեր երազանքների իրականացմանը: Կառավարության ղեկավարը պետք է հեռանա: Շարժումը շարունակական է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Բագրատ Սրբազանը: