Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց դատարկ շիշ նետելու համար

183
Կիրակի, 16 հունիսի, 2024 թ., 19:36
Արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց դատարկ շիշ նետելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների ակտիվ մասնակից»,- նշել է նա։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան