Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Ի՞նչ են քննարկել Սալիվանն ու Գրիգորյանը

158
Կիրակի, 16 հունիսի, 2024 թ., 17:48
Ի՞նչ են քննարկել Սալիվանն ու Գրիգորյանը

Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում: Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: