Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ժողովրդին ուղղված մեղադրանքներն անընդունելի են»․ Նաիրի Հոխիկյան

142
Կիրակի, 16 հունիսի, 2024 թ., 16:48
«Ժողովրդին ուղղված մեղադրանքներն անընդունելի են»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ինձ անհասկանալի և անընդունելի են ժողովրդին ուղղված մեղադրանքները, թե մարդիկ չեն հավաքվում այս կամ այն նպատակի համար։ Առավել անընդունելի են մեղադրանքները, թե ժողովրդին չի հետաքրքրում հայրենիքի անվտանգությունը, և մարդիկ միայն նյութապաշտ են։
Ամենևին այդպես չէ, ու բոլոր անհաջողությունների պատճառները պետք է փնտրել սեփական վարքագծի մեջ։
Ժողովուրդը միշտ տալիս է հայրենիքին առավելագույնը, իսկ քաղաքական ուժերին նայում է կասկածամտորեն։ Կարողացիր կողքիդ հավաքել մաքուր մարդկանց, հնարավորինս զերծ մնալ այլասերվածներից, և կլինես անխոցելի՝ ունենալով ժողովրդի ամուր սերն ու պաշտպանությունը։
Այլապես միշտ կարելի է պիղծ ու արատավոր մարդկանց հետ ճանապարհ գնալ, հետո ժողովրդին մեղադրել, թե ինչու քո հետևից չի գալիս»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան