«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ
«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։ Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։ Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։ ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել * զանգահարելով նրանց * նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում * նամակներ գրելով նրանց էլ. փոստին * նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին։ Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։ Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։ Աղբյուրը` Սրբազան պայքար |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36