Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 23 հունիսի, 2024 թ.

«Իշխանությունն իր առաջ խնդիր է դրել` Արմենին հնարավորինս երկար զրկել ազատությունից». Տիգրան Աբրահամյան

121
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 19:30
«Իշխանությունն իր առաջ խնդիր է դրել` Արմենին հնարավորինս երկար զրկել ազատությունից». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս՝ Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:
Անօրինականությունն ու անբարոյականությունը՝ որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:
Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների»: