Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Իշխան Զաքարյանն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են Գլխավոր դատախազություն

197
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 01:18
Իշխան Զաքարյանն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են Գլխավոր դատախազություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, որդին՝ Վարդան Զաքարյանը, ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սեդա Ադամյանը, հունիսի 17-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ azdarar.am-ում հրապարակված ծանուցագրերից հայտնի է դառնում, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Զաքարյանն ու նրան փոխկապակցված անձինք հաշվառված են Ավան վարչական շրջանի Բագրևանդի փողոցում։