Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանը խոշտանգումների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է». Տիգրան Աբրահամյան

143
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 02:06
«Փաշինյանը խոշտանգումների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Օրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր՝ տեսակցել փաշինյանական իշխանության սադրած բախումների հետևանքով ձերբակալված շուրջ 2 տասնյակ քաղաքացիների:

Նրանց հիմնական մասը ոստիկանության առանձին խմբերի, ծառայողների խոշտանգումների հետևանքով տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ինքը խոշտանգումների և մարդկանց արժանապատվությունը տրորող անձանց հանցավոր խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է, ովքեր ուղիղ իր ցուցումներն ու ցանկություններն են կատարում:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր զուգահեռ նշում են, որ հանդիպել են նաև ոստիկանների, ովքեր փորձել են ծեծուջարդը կանխել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի հաջողվել»: