Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Կիրանցցիները պատրաստ էին մեր պետությանը տալ միլիոնավոր դոլարների օգուտ». Գոհար Վարդանյան

141
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 23:48
«Կիրանցցիները պատրաստ էին մեր պետությանը տալ միլիոնավոր դոլարների օգուտ». Գոհար Վարդանյան

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցցիները պատրաստ էին մեր պետությանը տալ միլիոնավոր դոլարների օգուտ: Ինչպե՞ս: Ասեմ:
Երբ նոր էր սկսել սահմանազատման գործընթացը, կիրանցցիներն առաջարկում էին կատարել տարածքների համարժեք փոխանակում:
Տալ Ադրբեջանին կանաչով նշված տարածքը, փոխարենը Հայաստանին պահել գյուղին ավելի մոտ, կարմիր շրջանով նշված հատվածը:
Կիրանցցիները պատրաստ էին տալ իրենց վարելահողերը, որպեսզի Ադրբեջանի սահմանապահը գոնե 500 մետր հեռու լինի Կիրանցի դպրոցից, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը մնա ճանապարհ և կամուրջ:
Մեր բոլոր առաջարկները չընդունվեցին, ի դեպ այս առաջարկները նաև շատ շահեկան էին Ադրբեջանի, Խերիմիլի գյուղի բնակչի համար:
Իսկ այսօր մեր պետությունը ծախսում է միլիոնավոր դոլարներ, (լավագույն դեպքում ձեր տված հարկերից, վատագույն դեպքում արտաքին պարտք ավելացնելու հաշվին) նոր ճանապարհներ և կամուրջ կառուցելու համար»: