Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց». Գնել Սանոսյան

147
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 22:48
«Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց». Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ և տեսանյութ. «Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց։
Հեղեղումից կարճ ժամանակ անց՝ այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար»: