«Ձեզ մարդու նման պահեք». Լևոն Սարդարյան
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Լևոն Սարդարյանը գրել է. «Չափի զգացումը լավ բան ա, ժողովուրդ։ Աբիկը (Աբրահամ Գասպարյանը) իմ գործընկերն ա, որի հետ, ի դեպ, մենք լրջագույն տարաձայնություններ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ (սկսած՝ կուսակցականությունից ու անգամ բառամթերքից)։ Բայց հիմա էդ մարդը հիվանդանոցում ա ու, ոնց հասկանում եմ, էնքան էլ լավ վիճակում չի։ Սա՝ մեկ։ Երկրորդ. քանի տեղ «վերլուծություն» տեսա, թե Աբրահամը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ չի, որ վնասվածքներ ա ստացել։ Ասեմ ձեզ՝ շատ ավելի վատ։ Եթե Բաղրամյանում եղած լիներ, ինքս էլ կարող ա մեկնաբանեի, թե «ստացվել» ա։ Ասածս ի՞նչ ա։ Կյանքը շատ փոփոխական ա ու չես իմանա՝ էգուց ձեզնից որ մեկը ու որտեղ ծեծ կուտի։ Բայց երբ դա լինի՝ չզարմանաք, երբ հայտնաբերեք, որ ես ձեր վրա կայֆավատ եմ էղել։ Ընդ որում՝ հաշվի առեք, որ իմ բոցվելը, նկատի ունենալով դրա փորձն ու ինտելեկտս, շատ ավելի ցավոտ ու վիրավորական ա լինելու։ Աղբյուրը` Լևոն Սարդարյան |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36