Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ին

207
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 17:54
ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․ «ԵՄ առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», - ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։