Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Օգնության մեկնած ձեռքը մնաց օդում կախված»․ Նաիրի Հոխիկյան

186
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 17:06
«Օգնության մեկնած ձեռքը մնաց օդում կախված»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է:

Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում։ Մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամներ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Սյունիքում' ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և Անգլիայի։

2020-ի պատերազմի օրերին առնվազն 3 անգամ Իրանը առաջարկեց իր ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով միջնորդավորված օգնությունը ցույց տալ հայկական կողմին, բայց մեկնած ձեռքը մնաց օդում կախված։

Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին' բարեկամներ փնտրելով օվկիանոսից այն կողմ։ Դրա հետևանքով կորցնում ենք դաշնակիցներին, ձեռք չենք բերում նոր դաշնակիցներ։ Հետո կմեղադրենք, թե Իրանը բարեկամություն է անում մեր թշնամու հետ, մենք մենակ ենք։

Մենք մենակ չենք, մեր իշխանությունն է անհայրենիք ու հիմար։