Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Առավոտից խուզարկում են Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակները»․ Լիլիթ Գալստյան

129
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 15:24
«Առավոտից խուզարկում են Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակները»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:
Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում:
Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:
Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:
Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է:
Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:
Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի:
Չե՛ք հաջողելու»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան