Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել». ՀՀ նախագահ

107
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 15:24
«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել». ՀՀ նախագահ

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին։ «Մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները՝ զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,-ասաց նա։