Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից»․ Փաստաբան

100
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 14:48
«Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից»․ Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երևանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում ինձ, որպես Արտակ և Արթուր Սարգսյանների պաշտպան, թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալներիս հետ, այդպիսով խոչընդոտելով փաստաբանական գործունեությանը:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հիշեցնում եմ, որ ազատությունից զրկված անձանց հետ փաստաբանների տեսակցությունն արգելելը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»:
Փաստաբանն իր հաջորդ գրառմամբ հայտնում է․ «Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին քննչականից»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան