Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ոստիկանությունը կիրառել է ժամկետանց հատուկ միջոցներ»․ Ազգային ճակատ

102
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 13:48
«Ոստիկանությունը կիրառել է ժամկետանց հատուկ միջոցներ»․ Ազգային ճակատ

«Ազգայի ճակատ» թելեգրամյան ալիքը գրում է․ «ՌԳԵ 60 սդ: Նախօրեին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործված հատուկ միջոցներից մեկն է: Ունի նաև ծխային էֆեկտ: Մեզ հասած տեղեկություններով, այդ հատուկ միջոցների պիտանելիության ժամկետները լրացած են և ենթակա են դուրս գրման: Սակայն երեկ պարզ դարձավ, որ դրանք դեռ գտնվում են ոստիկանության զորքերի սպառազինության հաշվեկշռում։

Նշենք, որ ոստիկանության զորքերի սպառազինության հաշվեկշռում առկա և հաշվառված հատուկ միջոցները լինում են երկու չափաքանակի՝ մարտակազմի և մարտական պատրաստության համար: Բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվում են միայն մարտալրակազմի չափաքանակի հատուկ միջոցները, որոնց տրվելը, կիրառվելը և դուրս գրելը կատարվում է միայն ոստիկանապետի գրավոր հրամանով:

Իսկ թե ինչպես և ինչու՞ է ոստիկանապետը հրամայել ժամկետանց հատուկ միջոցներ կիրառել քաղաքացիների դեմ, կարծում ենք՝ բոլորին է պարզ»: