Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«ԵՄ գրանտով բարեփոխված ոստիկանությունը»․ Լիլիթ Գալստյան

106
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 12:36
«ԵՄ գրանտով բարեփոխված ոստիկանությունը»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ ԳՐԱՆՏՈՎ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՈՎ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իմ խորը համոզմամբ Եվրամիությունը լրջագույն պատասխանատվություն է կրում ոստիկանական ապօրինի գործողությունների և, առհասարակ, վերջին շրջանում ոստիկանական խոշտանգումների, բռնությունների, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար։
Ոստիկանությունն այսպիսի վարքագիծ է դրսևորում ԵՄ և ԱՄՆ ֆինանսական միջոցներով և ուղեցույցներով բարեփոխվելու արդյունքում։
Ոստիկանական տարատեսակ ստորաբաժանումների կողմից այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի, այդ թվում լուսաձայնային միջոցների կիրառման արդյունքում կան տասնյակ վիրավորներ և նաև դաստակի մասնակի անդամահատված անձ։
Մեղքի և պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև արևմտյան այն դեսպանատները, ովքեր լռում են, անգամ ողջունում նիկոլի "ժողովրդավարությունը"՝ կանաչ լույս վառելով ռեժիմի կողմից գործադրվող և գործադրվելիք ռեպրեսիաների հանար։
նիկոլի այսօրվա ցինիկ վարքագիծն ու ոստիկանության գործողություններն արդարացնող հռետորաբանությունը ազդակ էր, որը խրախուսեց ոստիկանոիթյանը դիմելու բիրտ ուժի, սադրելու և օգտագործելու պլաստիկե պայթուցիչներ։
Ահա, թե ինչպիսին է Արևմուտքի կողմից Հայաստանում խրախուսվող ժողովրդավարությունը»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան