Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ»․ «ՀայաՔվե»

85
Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 10:54
«Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է նախօրեին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ՝ անդամահատվել են:
Ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել, և թե ինչու է դրանց կիրառումը նման ծանր հետևանքների հանգեցրել:
Ոստիկանության փոխարեն Հայաստանում անթաքույց սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ: Այն գործում է վարչախմբի պարագլխի ապօրինի ցուցումներով և բացառապես նպատակ է հետապնդում ահաբեկելու և խոշտանգելու խաղաղ ցուցարարներին:
Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել և հայհոյել ցուցարարներին, այդ թվում՝ ոստիկանական մեքենաներում, քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ թիրախային կերպով կիրառել են հատուկ միջոցներ:
Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին:
Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ: Հետամուտ ենք լինելու նրանց նույնականացմանն ու հանրային պարսավանքին:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման՝ որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության:
Ի վերջո, ոստիկանական վայրագությունների քաղաքական պատասխանատու և ԱԺ ամբիոնից դրանք քաջալերող Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի արդարացի քրեաիրավական պատասխանատվության»։

Աղբյուրը`   «ՀայաՔվե»