Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«ԱԱԾ-ն չի կարա հերքի Ռուսաստանի գործակալ լինել-չլինելը»․ Վահագն Ալեքսանյան

134
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 13:48
«ԱԱԾ-ն չի կարա հերքի Ռուսաստանի գործակալ լինել-չլինելը»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձանժողովի նիստում հարցերից մեկի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշատակեց ԱԱԾ հերքումն այն մասին, որ Բագրատ Սրբազանը գործակալ չէ։
«Ով ա՞ հերքել, ԱԱԾ-ն չի կարա հերքի Ռուսաստանի գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասելա՝ ես նման տեղեկություն չունեմ։ Նման բան կարան հերքեն Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»,-հակադարձեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, իսկ թե ում գործակալներն են, դեռ ապագայում կճշտվի»,- հավելեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«ԱԱԾ-ն չի կարա հերքի Ռուսաստանի գործակալ լինել-չլինելը»․ Վահագն Ալեքսանյան