Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության». Ռուբեն Մելիքյան

171
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 23:54
«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է․ Հանրային Հ/Ը-ի եթերում աղավաղել են արցախցի Նարեկ Թևոսյանի խոսքերը։

Այսօր Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատն էր «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» մեղադրանքով։ Դատարանի որոշումը կհրապարակվի ավելի ուշ․ «Քիչ առաջ Հանրայինի եթերում ուղղակի մեջբերում է կատարվել գաղտնալսումից, որտեղ, իբրև, գումարի մասին խոսակցություն է տեղի ունեցել։

Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության։
Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ», ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»։ Հ1-ը թարգմանում է՝ 2200 դրամ է վերցրել։ Մարդն ասում է՝ 2200 դրամանոց կոշիկ եմ հագնում այն դեպքում, երբ նախկինում 40 հազարից պակաս չեմ հագել»,- ահազանգել է Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։