Պոլսո Հայոց պատրիարքարանն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
![]() Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Այդ մասին նշված է պատրիարքության հայտարարությունում․ «Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետեւի՝ Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած անարգանքին եւ ցաւալի դէպքի արձագանգներուն։ Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը բաժնէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն կողմէ արտայայտուած դիրքորոշումը եւ հայ աշխարհին մէջ յառաջացած պոռթկումը՝ կրկնելով իր ամբողջական զօրակցութիւնը ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ անոր Գահակալին։ Կ՚աղօթենք շարականի բառերով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
