Գերմանիայի Հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ
![]() Երեկ Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանության կողմից խոչընդոտելու ամոթալի դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) աշխարհասփյուռ թեմերից դատապարտության խոսքեր են հնչում: «Գերմանիայի Հայոց Թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ ողջ հոգեւորականաց դասը խստօրէն դատապարտում են մայիսի 28-ին, հայոց պետականութեան վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամեակի օրը, Սարդարապատի յուշահամալիրի մօտ տեղի ունեցած բացարձակապէս անթոյլատրելի ու ամօթալի ոստիկանական գործողութիւնները, որով փորձ է արուել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականաց դասի մուտքը յուշահամալիր՝ ծաղկեպսակ զետեղելու եւ ճակատամարտի հերոս նահատակների հոգիների համար հոգեհանգստեան պաշտօն կատարելու նպատակով։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հասարակարգեր կարող են փոխուել, իշխանութիւններ կը գան ու կը գնան, Հայոց Եկեղեցու առաքելութիւնն է լինել իր ժողովրդի ու ազգային պետականութեան կողքին, ինչպէս եղել է անցեալում, այնպէս էլ 1918 թուականին եւ առ այսօր։ Մեզ ոչ ոք այդ առաքելութիւնից չի կարող ետ կանգնեցնել, քանի որ ունենք նահատակ ու անձնուրաց հայրերի կեանքի վկայութիւնները։ Մեր արդար սպասումն է, որ հանգամանօրէն քննուի այս ամօթալի եւ մերժելի պատահարը, եւ մեղաւորներն ու պատասխանատուները ներողութիւն խնդրեն Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ Պատկան իշխանութիւնները պէտք է տնօրինեն անհրաժեշտը՝ բացառելու համար նման անընդունելի պատահարի կրկնութիւնը։ «Տէ՛ր, անսասան պահի՛ր Դու միշտ, քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան, Եղիշէ վարդապետ Աւետիսեան, Յակոբ քահանայ Յակոբեան, Տիրատուր քահանայ Սարդարեան, Գնել քահանայ Գաբրիէլեան, Այգիկ քահանայ Յովհաննիսեան, Հրաչ քահանայ Բիլիջեան, Վահրիճ քահանայ Բաղդասարեան» |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
