Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը
![]() Ադրբեջանցի բլոգեր Քյամրամ Ռազմովարը, որը համացանցում աչքի է ընկնում հայատյացությամբ, հայերի նկատմամբ ծաղրական տեսանյութերով և անհանդուրժողականության քարոզով, օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիների կողմից պղծված է 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։ Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր գրություններով, քանդված են ներքևի հատվածները։ Մեր արձագանքը Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։ Հուշարձանի պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա, հոդված 2.3)։ ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

