Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Հողն իրենց ոտքերի տակ երերում է. առավոտյան ժամը 8-ին` Սուրբ Աննա եկեղեցու բակ». Գևորգ Թամամյան

128
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 23:30
«Հողն իրենց ոտքերի տակ երերում է. առավոտյան ժամը 8-ին` Սուրբ Աննա եկեղեցու բակ». Գևորգ Թամամյան

Բժիշկ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Գևորգ Թամամյանը գրում է. «Պետք չէ զարմանալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճամփան են փակում, կամ իր կողմից դրված ծաղկեպսակն են հեռացնում։ Դա է նրանց ազգակործան բնույթը։ Ինչպես նրանց «փախստական» երեսփոխանը նշեց՝ նրանք նպատակ ունեն քանդելու մեր 1700-ամյա եկեղեցին և կրոնը։
Եվ քանի որ հիմա արդեն հողն իրենց ոտքերի տակ երերում է, էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել։
Ոչինչ, շուտով ձեր տեղը ցույց կտրվի պատմության աղբանոցում։ Քիչ մնաց։

Առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ»։

Աղբյուրը`   Գևորգ Թամամյան