Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2026 թ.

Մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը

222
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 13:54
Մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը

Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Հարգելի քաղաքացիներ, Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։
Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ»։