«Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում». Ալեն Սիմոնյան
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․ « Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդն իր առջեւ ծառացած ծանրագույն ժամանակաշրջաններից մեկն ապրելով՝ կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն եւ մշակույթը, այլեւ կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ եւ ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տեւեց, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության համար: Անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարեւորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, կերտելու եւ պահպանելու հզոր, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են: Այո՛, այսօր՝ 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում: Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի: Շնորհավո՛ր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ մեր պետականության վերածննդի օրը: Շնորհավո՛ր Մայիսի 28»: |

«Վերջին օրերին բաժանորդների կողմից ստանում ենք մի շարք ահազանգեր». ՀԷՑ
87Երեկ, 12:36
Գարեգին Երկրորդի ուղերձը՝ Մեծ Պահքի առթիվ
87Երեկ, 12:12
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
84Երեկ, 10:42
Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
74Երեկ, 10:36
«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
14014.02.2026, 16:18
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
14313.02.2026, 14:48
