Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Հանդիպման շուրջ շահարկումներ եմ տեսնում»․ Զախարովա

191
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 14:00
«Հանդիպման շուրջ շահարկումներ եմ տեսնում»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորածությունը, ասել է․ «Մայիսի 8-ին կայացած հանդիպման շուրջ տարբեր սպեկուլյացիաներ եմ տեսնում։ Իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ Ռուսաստանն, իբր, առաջարկել է ՀՀ տարածքից ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին։ Այլ աղբյուրներում ասվում է, թե, իբր, սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Բաքվի և Երևանի պայմանավորվածության շրջանակում։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել է հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահներին որոշ հատվածներից դուրս բերելու հարցը»։