Փաշինյանը Գադեի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները
![]() Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
