Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
![]() Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը, որը տեղի էր ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանն իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք և որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շարունակություն։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը՝ հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։ Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով և ողջունում է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հեշտացնելու այս բանակցությունները։ Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
