«Բելառուսը կմիանա Ռուսաստանի միջուկային զորավարժություններին»․ Պուտին
916
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 14:30
![]() Բելառուսը կմիանա Ռուսաստանի միջուկային զորավարժություններին՝ երկրորդ փուլում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, երեք փուլ կլինի։ «Քանի որ Բելառուսի տարածքում տեղակայված է ոչ ռազմավարական միջուկային զենք, մենք առաջարկեցինք մեր ընկերներին, դաշնակիցներին՝ մասնակցել զորավարժություններին։ Այդ մասին խնդրել էր նաև Բելառուսի նախագահը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Պուտինի խոսքը։ Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գլխավոր շտաբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ սկսել է նախապատրաստվել Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումների զորավարժությունների անցկացմանը՝ ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
