«Մոսկվան կարող է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե․․․»․ Զախարովա
![]() Ռուսաստանն իրավունք ունի հարվածել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս գտնվող բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե իրականացվեն Լոնդոնի սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե նման սցենար իրականացվի, ապա մեր երկիրն իրեն իրավունք կվերապահի համապատասխան կերպով պատասխանել, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Զախարովան։ Այսպես նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի խոսքերն այն մասին, որ Լոնդոնն օրինական է համարում այն, որ Կիևը կարող է բրիտանական սպառազինությունն օգտագործել՝ ռուսական տարածքին հարվածելու համար։ Այս հայտարարությունը Զախարովան անվանել է «բացարձակ խելահեղություն»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
