«Ուկրաինան կարող է բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանին»․ Քեմերոն
2283
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 10:48
![]() Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նախօրեին այցելել է Կիև և խոստացել տարեկան 3 մլրդ ֆունտ (3,74 մլրդ դոլար) հատկացնել, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի Մեծ Բրիտանիայից ստացած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։ «Մենք ամեն տարի 3 միլիարդ ֆունտ կհատկացնենք՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,-Քեմերոնի խոսքը մեջբերում է Reuters-ը։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայից ստացած միջոցներին, Քեմերոնի խոսքով, ուկրաինացիները կորոշեն՝ ինչպես օգտագործել։ «Ուկրաինան նման իրավունք ունի։ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի տարածքին, և, հասկանալի է, որ Ուկրաինան սեփական պաշտպանությունն ապահովելու կարիք ունի»,-ասել է Քեմերոնը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
